Դաշտերը պարտադիր են

Շնորհակալություն զանգը պատվիրված է:
burger-open-menu-button burger-close-menu-button back-menu-icon
close-search-mob-button
about us image

Մեր մասին

O₂ Gardens-ում մեր թիմը մեր գործունեության զարկերակն է: Հմուտ, պրոֆեսիոնալ ու առաջատար մասնագետներից կազմված մեր թիմը նպատակ ունի ստեղծել բուսաբանական դրախտ մեր այցելուների համար:

Անընդհատ ուսումնասիրելով և տեղեկացված մնալով ոլորտի զարգացման վերջին միտումներին և տենդենցներին՝ մենք ձգտում ենք գերազանցության մեր աշխատանքի յուրաքանչյուր փուլում: Աշխատանքում ներդնելով ստեղծագործական մոտեցումներ և նորարարական լուծումներ՝ մեր նպատակն է ապահովելով ծառայությունների բարձր որակ։

Ավելին, մենք վստահ ենք, որ միայն միասնական աշխատանքով ու մշտական զարգացմամբ կարելի է ստեղծել վայրեր, որոնք ոչ միայն հաճելի են այցելուների համար, այլ նաև ծառայում են որպես առողջության, ներդաշնակության և բնության հետ կապի հաստատման միջոց։

O₂ Gardens-ում մենք հավատում ենք, որ կանաչ տարածքները կարող են փոխել մարդկանց կյանքը՝ դրական ազդեցություն թողնելով նրանց բարեկեցության և կյանքի որակի վրա։

Մերուժան Ավետիսյան

Հիմնադիր և տնօրեն

Կարեն Գարակյան

Փոխտնօրեն

Էլեն Մինասյան

Վաճառքի բաժնի ղեկավար

Գևորգ Ճաղարյան

Գլխավոր բուսաբան

Արտակ Նիգոյան

Վաճառքի բաժնի ղեկավար

Կարծիքներ

Լիլիթ Մեսրոպյան
Վերջերս այցելեցի O2 Gardens-ի գրասենյակ ՝ ծանոթանալու նրանց բույսերի և աքսեսուարների ընտրության և նվեր ընտրելու համար։ Տպավորված էի առկա տարբերակների բազմազանությամբ: Չկարողացա ընտրություն կատարել, և ինձ առաջարկեցին նվեր քարտի տարբերակը, որը լավագույն լուծումն էր։ Շնորհակալություն գեղեցիկի մատուցման և փաթեթավորման համար:
Լևոն Ադամյան
Օրեր առաջ պատվիրել եմ շատ գեղեցիկ սուկուլենտ O2 Gardens-ի կայքում, և շատ գոհ եմ իմ գնումից: Պատվերի ձևակերպման գործընթացն անցավ առանց խնդիրների, իսկ առաքումն արագ էր։ Ես անպայման նորից կվերադառնամ այստեղ գնումներ կատարելու:
Ալինա Մարկոսյան
Հաճույք ստացա այցելելով O2 սրճարան, ինձ մասնավորապես զարմացրեց տարածքի կանաչապատումը։ Այն կատարյալ վայր է հանգստանալու ճաշի կամ սուրճի ընդմիջման համար:
Անդրանիկ Մանուկյան
Նախորդ տարի օգտվել եմ O2 Gardens-ի լանդշաֆտային կանաչապատման ծառայություններից տան բակը թարմացնելու համար։ Թիմը պրոֆեսիոնալ էր և ուշադիր իմ կարիքների նկատմամբ, և վերջնական արդյունքը գերազանցեց իմ սպասելիքները։ Մինչ օրս հարցերի դեպքում կապ եմ հաստատում մասնագետների հետ, շնորհակալ եմ: