
Կանաչ պատեր և ստաբիլացված մամուռ
Կենդանի կանաչ պատեր, որոնք հնարավորություն են ստեղծում զգալ բնության շունչը ցանկացած տարածքում։ Ավտոմատացված ոռոգման հատուկ համակարգի շնորհիվ հնարավոր է բնական բույսերով ստանալ կանաչապատ միջավայր, որը պահանջում է նվազագույն քիչ խնամք։ «Կանաչ պատ»-ը կատարում է օդի զտում, ջերմամեկուսացում և նվազեցնում է աղմուկը։


Աչքի ընկնող բնական դետալ ձեր պատի վրա
Կանաչ պատը թույլ կտա ստեղծել ներդաշնակ, հարմարավետ ու իսկապես մաքուր միջավայր։ Ներկրվում և տեղադրում են տեղական կլիմային հարմարված բույսերի ու թփերի լայն տեսականի, որոնք իրենց յուրօրինակությամբ կզարդարեն ցանկացած միջավայր։ Կանաչ պատերը մեծ պահանջարկ ունեն գրասենյակային և առևտրային կենտրոններում, հասարակական այլ վայրերում: Գտնվելով տանը կամ աշխատավայրում՝ եղեք միշտ բնությանը մոտ։
Ստաբիլացված մամուռը ինտերիերում
Ստաբիլացված մամուռը պահպանում է արտաքին տեսքը մինչև 10 տարի և չի պահանջում հատուկ խնամք։ Բնական կանաչ պատերի և միջտարածքային բաժանարարների միջոցով դարձեք բնությանն ավելի մոտ։
Ստաբիլացված մամուռի առավելություններն են՝
- Տարածքը բաժանելու պարզ և կայուն միջոց
- Բարելավում է ակուստիկան և նվազեցնում ձայնը
- Բարելավում է կլիման և օդի որակը
- Նպաստում է կենտրոնացմանը, արտադրողականությանն ու ընդհանուր ինքնազգացողության լավացմանը՝ նվազեցնելով սթրեսը
- Զբաղեցնում է փոքր տարածք
- Պահպանում է ջրամատակարարումը 4-6 շաբաթ
- Բազմակի օգտագործման է և լիովին վերամշակելի
- Չի պահանջում էլեկտրականություն, պոմպ կամ ջրահեռացում
- Հակված է հնարավորինս քիչ սպասարկման
- Ունի բարձրորակ դիզայն

Մամուռե լոգոներ
Օ₂ Gardens-ում մենք կարող ենք պատրաստել ձեր ապրանքանիշի համար մամուռից պատրաստված գեղեցիկ լոգոներ: Մամուռե լոգոյի յուրաքանչյուր դետալ ստեղծվում է ըստ Ձեր գրասենյակի ինտերիերի և գեղագիտության: Կանաչ տարբերանշանը կհաղորդի թարմություն Ձեր աշխատանքային միջավայրին։


Պատվիրեք կանաչ պատեր և ստաբիլացված մամուռ
Եթե հետաքրքրված եք կանաչ պատերի և ստաբիլացված մամուռի ծառայություններով կամ ունեք հարցեր մեր մասնագետներին, կարող եք պատվիրել զանգ, և մեր աշխատակիցները սեղմ ժամկետներում կապ կհաստատեն Ձեզ հետ։
Պատվիրել զանգ