Դաշտերը պարտադիր են

Շնորհակալություն զանգը պատվիրված է:
burger-open-menu-button burger-close-menu-button back-menu-icon
close-search-mob-button
about us image

Մեր մասին

Օ₂ Gardens-ը հիմնադրվել է 2021 թվականին և մասնագիտանում է 2000-ից ավելի բազմատեսակ բույսերի, ծառերի և թփերի ներմուծմամբ, աճեցմամբ, խնամքով և վաճառքով: Մենք ներկայացնում ենք ինտերիերի և էքստերիերի կանաչապատման նոր մշակույթ և առաջարկում ենք լանդշաֆտային դիզայնի համալիր ծառայություններ, ներառյալ խորհրդատվություն, տարածքի չափագրում և նախագծում, ստեղծագործական լուծումներ, կանաչապատում, ավտոմատ ոռոգման համակարգերի ներդնում, վնասատուների և հիվանդությունների վերահսկում և բուժում, շարունակական խնամք և սպասարկում, ինչպես նաև բազմաթիվ այգեգործական ծառայություններ:

Օ₂ Gardens-ը Հայաստանում իր տեսակի մեջ եզակի և առաջին նախագիծն է: Անվանումն ինքնին խորհրդանշական է, և հիմնված է կենսական կարևորություն ունեցող տարրի՝ թթվածնի վրա: Միևմույն ժամանակ՝ Օ₂ Gardens-ն ավելին է, քան միայն թթվածինը: Այս կոնցեպտը ներկայացված է «More than Oxygen» կարգախոսով և դրսևորվում է մեր գործունեության ուղղություններում:

Օ₂ Gardens-ի առաքելությունն է Հայաստանում ձևավորել կանաչապատման նոր մշակույթ, նպաստել լանդշաֆտային ճարտարապետության զարգացմանը, նոր ավանդույթների ստեղծմանը և հասարակության էկոլոգիական կրթվածության մակարդակի բարձրացմանը:

Շուրջ 25 000 քմ մակերեսով կանաչ և թթվածնաշատ այս միջավայրը հնարավորություն է տալիս լինել բնությանն ավելի մոտ: Այստեղ կարող եք շրջել, ունենալ հաճելի ժամանց, ծանոթանալ բույսերին, ցանկության դեպքում դրանցից յուրքանչյուրը ձեռք բերել և ունենալ ձեր բնակարանում, այգում, աշխատավայրում:

Օ₂ Gardens-ն ունի մասնագիտացված խանութ-ցուցասրահ, որտեղ ներկայացված են ինտերիերի և էքստերիերի համար նախատեսված աքսեսուարներ՝ ծաղկամանների լայն տեսականի, բույսերի սիրահարների համար թեմատիկ յուրօրինակ նվերներ, ինչպես նաև բույսերի և այգու խնամքի համար անհրաժեշտ իրեր ու գործիքներ:

Օ₂ Gardens-ը ներառում է նաև նմանատիպը չունեցող տնկարան, բուսաբանական այգի, ուսումնական կենտրոն, սրճարան, երեխաների համար նախտեսված խաղահրապարակ` ամբողջությամբ ուղղված կրթությանը, մասնագիտական միջոցառումների և ոլորտի մասնագետների համար փորձի փոխանակման սրահներ:
Իսկ այգու գրավչության ապահովման, լանդշաֆտային դիզայնի, բույսերի ճիշտ ընտրության և խնամքի, գրագետ նախագծված ու մոնտաժված ոռոգման համակարգ ներդնելու վերաբերյալ մասնագիտական լիարժեք խորհրդատվություն կտրամադրեն ընկերության հմուտ և պրոֆեսիոնալ մասնագետները:

Կարծիքներ

Լևոն Ադամյան
Օրեր առաջ պատվիրել եմ շատ գեղեցիկ սուկուլենտ O2 Gardens-ի կայքում, և շատ գոհ եմ իմ գնումից: Պատվերի ձևակերպման գործընթացն անցավ առանց խնդիրների, իսկ առաքումն արագ էր։ Ես անպայման նորից կվերադառնամ այստեղ գնումներ կատարելու:
Ալինա Մարկոսյան
Հաճույք ստացա այցելելով O2 սրճարան, ինձ մասնավորապես զարմացրեց տարածքի կանաչապատումը։ Այն կատարյալ վայր է հանգստանալու ճաշի կամ սուրճի ընդմիջման համար:
Անդրանիկ Մանուկյան
Նախորդ տարի օգտվել եմ O2 Gardens-ի լանդշաֆտային կանաչապատման ծառայություններից տան բակը թարմացնելու համար։ Թիմը պրոֆեսիոնալ էր և ուշադիր իմ կարիքների նկատմամբ, և վերջնական արդյունքը գերազանցեց իմ սպասելիքները։ Մինչ օրս հարցերի դեպքում կապ եմ հաստատում մասնագետների հետ, շնորհակալ եմ:
Սուսաննա Վարդանյան
Վերջերս պատվիրեցի տարբեր բույսեր իմ պարտեզի համար O2 Gardens կայքում, ես պարզապես տպավորված եմ բույսերի տեսքով, որակով և բազմազանությամբ: Բույսերը հասան գերազանց վիճակում, սպասարկեցին շատ բարեհամբույր, ստացա նաև անվճար խորհրդատվություն:
Աննա Արևշատյան
Հաճույք ստացա զրուցելով O2 Gardens-ի հաճախորդների սպասարկման աշխատակցի հետ և տպավորված էի նրա գիտելիքներով և օգնելու պատրաստակամությամբ: Բոլոր հարցերիս պատասխանեցին և հիանալի տարբերակ առաջարկեցին:
Սամվել Դալլաքյան
Գարնան գալստյան առթիվ պատվիրեցի ավտոմատացված ոռոգման համակարգ O2 Gardens-ից՝ այգիս ավելի հեշտ ջրելու համար,բավականին գոհ եմ արդյունքից: Այժմ խնայում եմ շատ ժամանակ և էներգիա, բայց հանգիստ եմ ծառերիս համար:
Մանանա Պողոսյան
Ես տարիներ շարունակ O2 Gardens-ի հաճախորդ եմ և տպավորված եմ տեսականու բազմազանությամբ և մասնագետների աշխատելաոճով: Անկախ նրանից, թե ես ինչ-որ ժամանակակից աքսեսուար եմ ուզում կամմի փոքր բույս եմ փնտրում, նրանք միշտ ունեն լավագույն տարբերակն ինձ համար:
Սերոբ Հայրապետյան
Ես պատվիրեցի ֆիկուս և համպատասխան ծաղկաման O2 Gardens-ի կայքից՝ որպես ընկերոջս բնակարանամուտի նվեր։ Նրանց դուր եկավ որակն և տեսքը: Ծաղկամանը շատ թեթև էր, բայց բավականին ամուր և գեղեցիկ համադրվեց ինտերիերի հետ:
Լիլիթ Մեսրոպյան
Վերջերս այցելեցի O2 Gardens-ի գրասենյակ ՝ ծանոթանալու նրանց բույսերի և աքսեսուարների ընտրության և նվեր ընտրելու համար։ Տպավորված էի առկա տարբերակների բազմազանությամբ: Չկարողացա ընտրություն կատարել, և ինձ առաջարկեցին նվեր քարտի տարբերակը, որը լավագույն լուծումն էր։ Շնորհակալություն գեղեցիկի մատուցման և փաթեթավորման համար:
bg_right_svg
fixed plant