.png)
Ծաղկամաններ
O2 Gardens -ում կգտնեք Հայաստանում Հոլանդիայից և Եվրոպական այլ երկրներից ներմուծված ծաղկամանների ամենամեծ տեսականին՝ տարբեր չափսերի, գույների և տարբեր նյութերից պատրաստված, որոնք նախատեսված են ինչպես ինտերիերի, այնպես էլ՝ էքստերիերի համար։ Ծաղկամաններն արտադրվում են հատուկ ֆայբերգլաս կոմպոզիտային նյութով, որի շնորհիվ ծաղկամաններն ունեն բնական քարի տեսք, բայց մոտ 70%-ով թեթև են և դիմացկուն եղանակային ցանկացած պայմաններին։

Պահանջված ծաղկամաններ
Փնտրու՞մ եք ծաղկամաններ
Ֆայբերգլասե ծաղկամանների առավելությունն են՝
- բարձր ամրություն՝ թեթև քաշի պարագայում
- հուսալիություն և երկարակեցություն
- ցածր ջերմահաղորդակցություն, որի շնորհիվ ծաղկամանում հողի ջերմաստիճանը մնում է կայուն
- դիմացկուն է արտաքին ազդեցություններին՝ դժվարությամբ կեղտոտվում է, հեշտությամբ՝ մաքրվում
- պահպանում է իրեն տրված նախնական արտաքին գույնը
- շնորհիվ արտաքին հատուկ պաշտպանիչ ծածկույթի դժվարությամբ է վնասվում
- ֆայբերգլաս նյութի ճկունության շնորհիվ հնարավոր է ստանալ ծաղկամաններ տարբեր չափերի, ֆորմաների և գույների։
Այլ բաժիններ

