Դաշտերը պարտադիր են

Շնորհակալություն զանգը պատվիրված է:
burger-open-menu-button burger-close-menu-button back-menu-icon
close-search-mob-button

Ընդհանուր դրույթներ և պայմաններ

ԳԼՈՒԽ 1. Ընդհանուր դրույթներ և պայմաններ

1.1 Սույն ընդհանուր դրույթները և պայմանները սահմանում և կարգավորում են "Պրոֆ Ալ" սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության (այսուհետ նաև՝ Ընկերություն, Մենք, Օ2 Գարդենս) Օ2 Գարդենս կայքով (այսուհետ նաև՝ Կայք) Ընկերության կողմից մատուցվող ծառայությունների հետ կապված իրավահարաբերությունները:

1.2 Կայքում տեղադրված ամբողջ տեղեկատվությունը պաշտպանվում է հեղինակային իրավունքի մասին ՀՀ օրենսդրությամբ եւ միջազգային համաձայնագրերով եւ ենթակա չէ վերարտադրության որեւէ մեկի կողմից որեւէ ձեւով՝ առանց Ընկերության համաձայնության։ Լուսանկարները կամ տեսանյութերը, գրաֆիկական պատկերները, որոնք կրում են Ընկերության լոգոտիպը, բացառապես Ընկերության սեփականությունն են եւ պաշտպանվում են հեղինակային իրավունքի մասին ՀՀ օրենսդրությամբ եւ միջազգային համաձայնագրերով: Արգելվում է դրանց վերարտադրությունը առանց համապատասխան հղման:

1.3 Մուտք գործելով Կայք, օգտագործելով Կայքի ցանկացած ծառայություն կամ ներբեռնելով ցանկացած բովանդակություն՝ ամբողջությամբ կամ դրա մի մասը Դուք, որպես օգտագործող (այսուհետ նաև՝ Օգտագործող, Դուք, Ձեզ, Ձեր, Հաճախորդ) հաստատում եք, որ ամբողջությամբ կարդացել և հասկացել եք սույն օգտագործման պայմանները, ինչպես նաև Կայքում հրապարակված Ընկերության կողմից Ծառայությունների մատուցման այլ պայմանները (այսուհետ նաև՝ Պայմաններ) և անվերապահորեն ընդունում եք դրանք, անկախ նրանից՝ Դուք Ընկերության կողմից մատուցվող Ծառայությունների հաճախորդ եք, Կայքի բաժանորդագրված օգտագործող, թե՝ ուղղակի այցելու:

1.4 Ընկերությունն իրավունք ունի առանց նախապես ծանուցման, միակողմանի, ցանկացած պահի փոփոխել սույն Պայմանները: Պայմանների փոփոխության դեպքում Ընկերությունը կհրապարակի նորացված Պայմանները ինտերնետային Կայքում՝ նշելով վերջին փոփոխության ամսաթիվը: Օգտագործողի պարտականությունն է ժամանակ առ ժամանակ այցելել Կայք և ստուգել Պայմանների փոփոխությունները: Նոր պայմանները իրավական ուժ կունենան և կտարածվեն, դրանք Կայքում տեղադրելուց հետո ծագած հարաբերությունների վրա:

1.5 Եթե Դուք համաձայն չեք սույն Պայմաններին, խնդրում ենք դադարեցնել Կայքի օգտագործումը: Կայքում գտնվելը, Բաժանորդագրվելը և Ծառայություններից օգտվելը փաստում են Ձեր կողմից սույն Պայմանների անվերապահ ընդունումը:

ԳԼՈՒԽ 2. Կայքում բաժանորդագրվելու կարգը

2.1 Համաձայնվելով Պայմաններին՝ Դուք հաստատում եք, որ Դուք լրիվ գործունակ եք և իրավունք ունեք օգտվել Ծառայություններից: Եթե Դուք ներկայացնում եք իրավաբանական անձ, ապա Դուք հավաստում եք, որ ունեք բոլոր իրավասությունները տրված իրավաբանական անձի կողմից և իրավաբանական անձի գտնվելու երկրի օրենքներով՝ օգտվելու Ծառայություններից: Համաձայնվելով սույն պայմաններին, Դուք ընդունում եք, որ Մենք չենք կարող ստուգել Ձեր տված տեղեկությունները և տվյալները, այս կետում տրված Ձեր հավաստումների իսկությունը, ուստի սույն կետի յուրաքանչյուր խախտման ամբողջական պատասխանատվությունը ընկնում է Ձեզ վրա:

2.2 Ծառայություններից օգտվելու համար Հաճախորդը պարտավոր է բաժանորդագրվել Ընկերության կայքում։ Բաժանորդագրության համար Հաճախորդը պետք է Կայքում առկա "Բաժանորդագրվել" հատվածում լրացնի իր էլեկտրոնային փոստի հասցե, որի միջոցով Հաճախորդը ցանկանում է ստանալ Ընկերության կողմից մատուցվող Ծառայությունները և սեղմել "Համաձայն եմ" կոճակը, որով Հաճախորդը տալիս է իր համաձայնությունը սույն ընդհանուր դրույթներին և պայմաններին համաձայնվելու վերաբերյալ։

ԳԼՈՒԽ 3. Ընկերության կողմից մատուցվող ծառայությունները և դրանց մատուցման կարգը

3.1 Ընկերությունն իր բաժանորդագրված հաճախորդներին տեղեկացնում է Կայքում առկա նոր ապրանքների և ակցիաների մասին (այսուհետ նաև՝ Ծառայություններ):

3.2 Տեղեկատվությունը տրամադրվում է Հաճախորդի կողմից տրամադրված էլեկտրոնային փոստին նամակ ուղարկելու միջոցով, որում առկա կլինի համապատասխան հղումը Ընկերության կայքին նոր ապրանքատեսակների և ակցիաների մասին:

3.3 Ընկերության կողմից տեղեկատվության տրամադրման որևէ պարբերականություն նախատեսված չէ և այն կտրամադրվի նոր ապրանքատեսակների առկայության կամ նախկին ապրանքատեսակների գների կամ այլ պայմանների փոփոխության կամ ակցիաների առկայության պարագայում:

3.4 Ընկերության կողմից մատուցվող Ծառայություններից ողջ ծավալով օգտվելու համար Դուք պարտավոր եք բաժանորդագրվել Կայքում: Յուրաքանչյուր հաճախորդ մեկ էլեկտրոնային փոստով կարող է բաժանորդագրվել մեկ անգամ: Հաճախորդներն իրավունք չունեն օգտագործել այլ անձանց էլեկտրոնային փոստի հասցեն: Բաժանորդագրվելիս Հաճախորդը պարտավոր է ճշմարիտ ներկայացնել պահանջվող տեղեկատվությունը: Ամեն դեպքում Ընկերությունը չի կրում ոչ մի պատասխանատվություն Հաճախորդի կողմից այլ անձանց կամ սխալ տեղեկատվություն տալով երրորդ անձանց պատճառված վնասների կամ անհարմարությունների համար: Այդ գործողություններով Ընկերությանը կամ երրորդ անձանց պատճառված վնասի համար պատասխանատվություն է կրում Հաճախորդը:

3.5 Ընկերությունն իրավունք է վերապահում միակողմանիորեն հրաժարվել Հաճախորդին մատուցել Ծառայություններ, եթե որևէ հավաստի աղբյուրից պարզում է, որ Հաճախորդի կողմից ներկայացված տեղեկատվությունը կեղծ է կամ անարժանահավատ կամ պատկանում է այլ անձանց:

3.6 Ընկերությունը պատասխանատվություն է կրում միայն իր Հաճախորդներին ոչ հավաստի կամ ժամանակավրեպ տեղեկատվության տրամադրման համար:

ԳԼՈՒԽ 4. Գաղտնիություն

4.1 Դուք կարող եք այցելել Կայք առանց գրանցվելու, սակայն Կայքի և Ընկերության ամբողջական ծառայություններից օգտվելու համար Դուք պարտավոր եք բաժանորդագրվել Կայքում: Անձնական տեղեկությունները հավաքագրվում են (ստացվում են) միայն այն ժամանակ, երբ Դուք դրանք տրամադրում եք: Բաժանորդագրվելիս Դուք պետք է տրամադրեք Ձեր էլ. փոստի հասցեն: Ձեր բաժանորդագրման պահին մենք ստանում ենք Ձեր տրամադրած էլ. փոստի հասցեն: Ընկերությունը կարող է նաև ստանալ լրացուցիչ տեղեկություն Ձեր մասին այլ հաճախորդների բողոքների կամ մեր սպասարկման կենտրոնի միջոցով կամ տեղեկատվության այլ աղբյուրներից:

4.2 Ընկերությունը ձեռնարկում է պատշաճ էլեկտրոնային, ֆիզիկական և այլ անվտանգության միջոցներ անօրինական մուտքից, փոփոխումից կամ հրապարակումից Ձեր անձնական տեղեկությունների անվտանգությունն ապահովելու համար: Ձեր տրամադրած տվյալները պահվում են ապահով սերվերների տվյալների բազայում: Ընկերությունը երբեք չի խնդրի Ձեզ նշել որևէ այլ անձնական տվյալ հեռախոսազանգի կամ էլ. հասցեի միջոցով: Ձեր անձնական տվյալները չենք տրամադրի երրորդ անձանց, առանց Ձեր համաձայնության, բացառությամբ Օրենսդրությամբ նախատեսված դեպքերի (իրավապահ և պետական մարմինների իրենց իրավասության սահմաններում կատարված հարցումներ, դատական հարցումներ և այլն): Մեր կողմից Ձեր տվյալները կարող են հասանելի դարձվել միայն մեզ հետ փոխկապակցված անձանց, այն դեպքերում, երբ այդ տվյալները անհրաժեշտ են Ձեզ մատուցվող ծառայությունները իրականացնելու և դրանց որակը բարելավելու համար: Մենք համագործակցում ենք այլ կազմակերպությունների և/կամ անհատների հետ Ձեր Ծառայությունները պատշաճ մատուցելու նպատակով

ԳԼՈՒԽ 5. Բաժանորդագրության դադարումը

5.1 Դուք իրավունք ունեք ցանկացած պահի դադարեցնել Ձեր բաժանորդագրությունը Կայքում՝ սեղմելով "Դադարեցնել բաժանորդագրությունը" կոճակը կամ մեր կողմից տրամադրված այլ մեթոդով:

5.2 Հաճախորդի կողմից բաժանորդագրության դադարեցումը ազատում է Ընկերությանը Հաճախորդին տեղեկատվություն տրամադրելու պարտականությունից: Հաճախորդը հասկանում և ընդունում է, որ բաժանորդագրության դադարեցումից հետո նա չի ստանա Կայքի նոր ապրանքների և ակցիաների վերաբերյալ էլեկտրոնային նամակներ:

5.3 Ընկերությունն իրավունք ունի միակողմանի դադարեցնել Հաճախորդի բաժանորդագրությունը, եթե Հաճախորդը խախտում է սույն Պայմանները կամ օգտագործման այլ պայմանները:

5.4 Բաժանորդագրության դադարեցումից հետո Հաճախորդի անձնական տվյալները կպահպանվեն Ընկերության տվյալների բազայում միայն օրենսդրությամբ նախատեսված ժամկետով և կարգով: