
Սիզամարգեր
Սիզամարգը հողատարածք է, որը ծածկված է արհեստականորեն ստեղծված խոտածածկույթով, իսկ խոտածածկույթը ստեղծված է հատուկ ընտրված սերմերը ցանելով, որը հաճախ ֆոն է ծառայում դեկորատիվ տնկարկների և այգիների կառուցապատման ձևավորման համար, նաև կարող է լինել լանդշաֆտային կոմպոզիցիայի ինքնուրույն տարր։

Սերմով սիզամարգեր
Սիզամարգերը ընտրելիս պետք է կենտրոնանալ տեսակների վրա՝ կախված նպատակից։ Սիզամարգը ցանելը հաջողությամբ կարելի է իրականացնել ինչպես գարնանը, այնպես էլ աշնանը։ Սիզամարգերի սերմերի ցանքի չափը կախված է սիզամարգերի տեսակից և աճեցման պայմաններից: Այն տատանվում է 30-ից 50 գ մեկ քառակուսի մետրի համար կամ 3-5 կգ՝ 100 քառակուսի մետրի համար:
O2 Gardens-ում առաջարկում ենք հոլանդական Barenbrug ապրանքանիշի սերմերի հետևյալ տեսականին՝
Barenbrug Dry & Strong 20-40 m2 - Այս տեսակի առավելությունն այն է, որ կարող է որոշ ժամանակ դիմանալ առանց ջրելու: Ստանդարտ խոտերի մոտ արմատները ավելի մակերեսային են լինում, իսկ այս տեսակը ունենում է մոտ 50 սմ խորությամբ արմատներ ինչի շնորհիվ դիմակայում է չորությանը:
Barenbrug Quick Repair 30-50 m2 - Այս տեսակը հիմնականում օգտագործվում է խաղահրապարակներում, որտեղ անհրաժեշուություն է լինում արագ վերականգնել խոտածածկը: Այս սերմերը կարելի է օգտագործել նույնիսկ երբ օդի ջերմաստիճանը հողի մակերևույթին 4 աստիճան է :
Barenbrug Shadow & Sun 50 m2 - Օգտագործվում է ստվերային տեղերի համար: Պարունակում է այնպիսի սերմեր որոնք շատ խիտ աճում են նույնիսկ ստվերում և ստեղծում են խիտ խոտածածկույթ:
Barenbrug Tough & Easy 50 m2 - Այս տեսակը բավականին դիմացկուն է և՛ շոգի հանդեպ, և՛ չորության: Բավականին արագ է աճում և ունենում է խիտ արմատային համակարգ: Խոտածածկը լինում է համեմատաբար կոշտ, ինչի համար էլ շատ է օգտագործվում խաղահրապարակներում:





Ռուլոնային սիզամարգեր
Սերմերի տնկման խառնուրդը ընտրվում է յուրաքանչյուր տեսակի սիզամարգերի համար: Ստանդարտ չափսի գլանափաթեթն ունի հետևյալ պարամետրերը՝
- լայնությունը – 0,4 մ;
- մակերես – 0,8 մ²;
- հաստությունը - 15-ից 20 մմ;
- երկարությունը – 2 մ :
Հատուկ և պարտերի սիզամարգերի թիթեղների ձևաչափը հասնում է 5x8 մ-ի, խոտածածկի շերտի հաստությունը՝ մինչև 2 սմ, կանաչ գորգի հաստությունը՝ 6–7 սմ։





Մեր աշխատանքները
Տեսնել բոլորը