Դաշտերը պարտադիր են

Շնորհակալություն զանգը պատվիրված է:
burger-open-menu-button burger-close-menu-button back-menu-icon
close-search-mob-button
green walls bg

Կանաչ պատեր և ստաբիլացված մամուռ

Կենդանի կանաչ պատեր, որոնք հնարավորություն են ստեղծում զգալ բնության շունչը ցանկացած տարածքում։ Ավտոմատացված ոռոգման հատուկ համակարգի շնորհիվ հնարավոր է բնական բույսերով ստանալ կանաչապատ միջավայր, որը պահանջում է նվազագույն քիչ խնամք։ «Կանաչ պատ»-ը կատարում է օդի զտում, ջերմամեկուսացում և նվազեցնում է աղմուկը։

our services photos
green_walls_inf_sec

Աչքի ընկնող բնական դետալ ձեր պատի վրա

Կանաչ պատը թույլ կտա ստեղծել ներդաշնակ, հարմարավետ ու իսկապես մաքուր միջավայր։ Ներկրվում և տեղադրում են տեղական կլիմային հարմարված բույսերի ու թփերի լայն տեսականի, որոնք իրենց յուրօրինակությամբ կզարդարեն ցանկացած միջավայր։ Կանաչ պատերը մեծ պահանջարկ ունեն գրասենյակային և առևտրային կենտրոններում, հասարակական այլ վայրերում: Գտնվելով տանը կամ աշխատավայրում՝ եղեք միշտ բնությանը մոտ։

Ստաբիլացված մամուռը ինտերիերում

Ստաբիլացված մամուռը պահպանում է արտաքին տեսքը մինչև 10 տարի և չի պահանջում հատուկ խնամք։ Բնական կանաչ պատերի և միջտարածքային բաժանարարների միջոցով դարձեք բնությանն ավելի մոտ։

Ստաբիլացված մամուռի առավելություններն են՝

  • Տարածքը բաժանելու պարզ և կայուն միջոց
  • Բարելավում է ակուստիկան և նվազեցնում ձայնը
  • Բարելավում է կլիման և օդի որակը
  • Նպաստում է կենտրոնացմանը, արտադրողականությանն ու ընդհանուր ինքնազգացողության լավացմանը՝ նվազեցնելով սթրեսը
  • Զբաղեցնում է փոքր տարածք
  • Պահպանում է ջրամատակարարումը 4-6 շաբաթ
  • Բազմակի օգտագործման է և լիովին վերամշակելի
  • Չի պահանջում էլեկտրականություն, պոմպ կամ ջրահեռացում
  • Հակված է հնարավորինս քիչ սպասարկման
  • Ունի բարձրորակ դիզայն

stabilized moss

Մամուռե լոգոներ

Օ₂ Gardens-ում մենք կարող ենք պատրաստել ձեր ապրանքանիշի համար մամուռից պատրաստված գեղեցիկ լոգոներ: Մամուռե լոգոյի յուրաքանչյուր դետալ ստեղծվում է ըստ Ձեր գրասենյակի ինտերիերի և գեղագիտության: Կանաչ տարբերանշանը կհաղորդի թարմություն Ձեր աշխատանքային միջավայրին։

moss logo moss logo

Պատվիրեք կանաչ պատեր և ստաբիլացված մամուռ

Եթե հետաքրքրված եք կանաչ պատերի և ստաբիլացված մամուռի ծառայություններով կամ ունեք հարցեր մեր մասնագետներին, կարող եք պատվիրել զանգ, և մեր աշխատակիցները սեղմ ժամկետներում կապ կհաստատեն Ձեզ հետ։

Պատվիրել զանգ
fixed plant