Դաշտերը պարտադիր են

Շնորհակալություն զանգը պատվիրված է:
burger-open-menu-button burger-close-menu-button back-menu-icon
close-search-mob-button

Վճարման և Առաքման քաղաքականություն

Շնորհակալություն մեր կայք այցելելու և գնումներ կատարելու համար: Ստորև կարող եք ծանոթանալ www.o2gardens.am կայքի (այսուհետ՝ Կայք) Վճարման և Առաքման քաղաքականության կետերին և դրույթներին:

Վճարման կարգը

Վճարումը կարելի է իրականացնել երկու եղանակով` անկանխիկ կամ կանխիկ:

Առցանց պատվերների դեպքում վճարումը իրականացվում է վճարային քարտով կամ ԻԴՐԱՄ (IDram) էլեկտրոնային վճարման համակարգով կամ փոխանցման միջոցով։ Քարտով վճարման համար սպասարկվում են ARCA, Visa և Master Card ունեցող քարտապանները: Ցուցասրահում պատվերը ձևակերպելու դեպքում, վճարումը հնարավոր է իրականացնել նաև կանխիկ եղանակով։ Բոլոր վճարումներն իրականացվում են միայն ՀՀ դրամով: Կայքում ներկայացված ապրանքների գները վերջնական են և ներառում են բոլոր հարկերը:

Առցանց գնումներ կատարելիս, պատվիրատուի կողմից տրամադրված բոլոր անձնական տվյալները մեր Ընկերության կողմից պահվում և մշակվում են ՀՀ օրենսդրության պահանջներին համապատասխան։

Առաքման քաղաքականություն

Առաքումն իրականացվում է միայն ՀՀ տարածքում: Պատվերները ձևակերպվում են յուրաքանչյուր օր, առցանց, սակայն առաքումն իրականացվում է 3-5 աշխատանքային օրվա ընթացքում՝ վճարումը հաստատվելուց հետո։ Առաքումն իրականացվում է մինչև 20։00։ Պատվերներն առաքվում են հաճախորդի կողմից պատվերի ձևակերպման ժամանակ նշված հասցեով։

Առաքումը մարզերում

Երևան քաղաքից դուրս առաքման վճարը հաշվարկվում է 1 կիլոմետրը 300 դրամ արժեքով: Մեքենայի մակնիշով պայմանավորված առաքման արժեքը կարող է փոփոխվել։

Առաքումը Երևանում

Երևան քաղաքում մինչև 50.000 դրամ արժեք ունեցող բոլոր պատվերների դեպքում առաքման արժեքը կազմում է 2000 դրամ, իսկ 50.000 դրամից ավելի արժեք ունեցող բոլոր պատվերների դեպքում՝ առաքման արժեքը ներառվում է պատվերի արժեքի մեջ։

Առաքման պահին` ապրանքը ստանալիս, անհրաժեշտ է ստուգել ապրանքների համապատասխանությունը պատվերին, ապրանքների տեսքը, քանակը: Պատվերը հանձնվում է միայն անձամբ պատվիրատուին, որի համար առաքիչն իրավունք ունի պահանջելու որևէ անձը հաստատող փաստաթուղթ: Պատվերը համարվում է կատարված պատվիրատուի կողմից ստացական թերթիկը ստորագրելու դեպքում, ինչը համարվում է, որ ապրանքը համապատասխանում է իր պատվերին և պատվիրատուն որևէ առարկություն չունի դրա նկատմամբ։ Պատվիրատուի կողմից ստացված ապրանքները փոխանակման կամ վերադարձման ենթակա չեն։

Հետևեք Ձեր պատվերին

Պատվերը ձևակերպելուց հետո Դուք կստանաք այն հաստատող հաղորդագրություն։ Հաղորդագրությունն իր մեջ կներառի պատվերի հերթական համարը (պատվերի կոդ), որը Ձեզ հնարավորություն կտա ստուգել Ձեր պատվերի կարգավիճակը։

Պատվերի չեղարկում

Պատվերը կարող է չեղարկվել մինչև դրա առաքումը: Եթե պատվերն արդեն ճանապարհին է, այն չի կարող չեղարկվել: Ապրանքի չեղարկման դեպքում, կկատարվի վճարված գումարի վերադարձ։ Գումարը կվերադարձվի այն նույն եղանակով, որով կատարվել է գնումը։ Եթե գնումն իրականացվել է վճարման քարտային եղանակով, ապա գումարը կվերադարձվի այդ քարտին մի քանի օրվա ընթացքում՝ կախված քարտը սպասարկող բանկից։