Դաշտերը պարտադիր են

Շնորհակալություն զանգը պատվիրված է:
burger-open-menu-button burger-close-menu-button back-menu-icon
close-search-mob-button

About us

enՕ₂ Gardens-ը հիմնադրվել է 2021 թվականին և մասնագիտանում է 2000-ից ավելի բազմատեսակ բույսերի, ծառերի և թփերի ներմուծմամբ, աճեցմամբ, խնամքով և վաճառքով: Մենք ներկայացնում ենք ինտերիերի և էքստերիերի կանաչապատման նոր մշակույթ և առաջարկում ենք լանդշաֆտային դիզայնի համալիր ծառայություններ, ներառյալ խորհրդատվություն, տարածքի չափագրում և նախագծում, ստեղծագործական լուծումներ, կանաչապատում, ավտոմատ ոռոգման համակարգերի ներդնում, վնասատուների և հիվանդությունների վերահսկում և բուժում, շարունակական խնամք և սպասարկում, ինչպես նաև բազմաթիվ այգեգործական ծառայություններ:

Օ₂ Gardens-ը Հայաստանում իր տեսակի մեջ եզակի և առաջին նախագիծն է: Անվանումն ինքնին խորհրդանշական է, և հիմնված է կենսական կարևորություն ունեցող տարրի՝ թթվածնի վրա: Միևմույն ժամանակ՝ Օ₂ Gardens-ն ավելին է, քան միայն թթվածինը: Այս կոնցեպտը ներկայացված է «More than Oxygen» կարգախոսով և դրսևորվում է մեր գործունեության ուղղություններում:

Օ₂ Gardens-ի առաքելությունն է Հայաստանում ձևավորել կանաչապատման նոր մշակույթ, նպաստել լանդշաֆտային ճարտարապետության զարգացմանը, նոր ավանդույթների ստեղծմանը և հասարակության էկոլոգիական կրթվածության մակարդակի բարձրացմանը:

Շուրջ 25 000 քմ մակերեսով կանաչ և թթվածնաշատ այս միջավայրը հնարավորություն է տալիս լինել բնությանն ավելի մոտ: Այստեղ կարող եք շրջել, ունենալ հաճելի ժամանց, ծանոթանալ բույսերին, ցանկության դեպքում դրանցից յուրքանչյուրը ձեռք բերել և ունենալ ձեր բնակարանում, այգում, աշխատավայրում:

Օ₂ Gardens-ն ունի մասնագիտացված խանութ-ցուցասրահ, որտեղ ներկայացված են ինտերիերի և էքստերիերի համար նախատեսված աքսեսուարներ՝ ծաղկամանների լայն տեսականի, բույսերի սիրահարների համար թեմատիկ յուրօրինակ նվերներ, ինչպես նաև բույսերի և այգու խնամքի համար անհրաժեշտ իրեր ու գործիքներ:

Օ₂ Gardens-ը ներառում է նաև նմանատիպը չունեցող տնկարան, բուսաբանական այգի, ուսումնական կենտրոն, սրճարան, երեխաների համար նախտեսված խաղահրապարակ` ամբողջությամբ ուղղված կրթությանը, մասնագիտական միջոցառումների և ոլորտի մասնագետների համար փորձի փոխանակման սրահներ:
Իսկ այգու գրավչության ապահովման, լանդշաֆտային դիզայնի, բույսերի ճիշտ ընտրության և խնամքի, գրագետ նախագծված ու մոնտաժված ոռոգման համակարգ ներդնելու վերաբերյալ մասնագիտական լիարժեք խորհրդատվություն կտրամադրեն ընկերության հմուտ և պրոֆեսիոնալ մասնագետները:

Կարծիքներ

Ani Vardanyan
type and scrambled it to make a type specimen book. It has survived not only five centuries, but also the leap into electronic typesetting, remaining essent... make a type specimen book. It has survived not